Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահություն 2.2009

Ամուսնական առաջին գիշերը

Ամուսնական առաջին գիշերը

Այժմ դա զգալի չափով պայմանական հասկացություն է դարձել, քանի որ այդ գիշերը կարող է լինել պաշտոնական ամուսնությունից շատ առաջ կամ ամուսնության գրանցումից որոշ ժամանակ անց։ Բացի այդ, սեռական մերձեցումը միշտ չէ, որ գիշերն է լինում։


Սեռական կյանքում նույնիսկ անփորձ նորապսակներն են ի վիճակի սեռական մերձեցման, սակայն ամուսնական առաջին գիշերը խիստ կարևոր իրադարձություն է նրանց կյանքում։ Այն պայմանները, որոնք ցանկալի է ապահովել առաջին մերձեցման ժամանակ, բավականաչափ պարզ են, անառարկելի, բայց դրանց մասին պետք է նախապես մտածել։ Մահճակալը չպետք է ճռճռա, ցանկալի է, որ սենյակում կիսախավար լինի։ Ամուսինները պետք է հիշեն հիգիենայի մասին։ Հարկ է նշել, որ առաջին սեռական հարաբերության նկատմամբ աղջիկների վերաբերմունքն էապես տարբերվում է տղաների վերաբերմունքից։ Աղջիկների զգալի մասը որոշակի վախ է տածում դրա հանդեպ։ Նրանց դուր են գալիս գրկախառնությունը, համբույրները, գուրգուրանքն ու քնքուշ խոսքերը, բայց սպասվող սեռական հարաբերությունը ընկալվում է վախով։ Երիտասարդների կողմից աղջկա զգացմունքներն ու ապրումները հաշվի չառնելը, երբեմն էլ` համառությունն ու բռնությունը կարող են հասցնել հոգեբանական, իսկ եթե աղջիկը դիմադրում է, նաև ֆիզիկական վնասվածքի` հաճախ լրջորեն վտանգելով նորաստեղծ ընտանիքի կայացումն ու կայունությունը։ Ուստի պետք է լինել համբերատար, նրբանկատ և ինքնավստահ։


Ցանկալի է, որ առաջին սեռական հարաբերությունից հետո հաջորդ հարաբերությունը տեղի ունենա առնվազն մեկ կամ մի քանի օր անց (կուսաթաղանթի պատռվածքների ապաքինումից հետո), նույնիսկ եթե երիտասարդ կինն այնքան էլ չի առարկում ավելի վաղ հարաբերություն ունենալուն։


Ամուսնական առաջին գիշերվա և դաշտանի համընկման դեպքում սեռական հարաբերությունը ցանկալի չէ։


Հաճախ է պատահում, երբ ամուսնական առաջին գիշերը ուժգին և կրքոտ գուրգուրանքներից կամ առաջին սեռաշարժումներից տղամարդն արագ լիցքաթափվում է։ Մտահոգվելու կարիք չկա, քանի որ որոշ ժամանակ անց առնանդամը կարող է նորից լարվել, իսկ գրգռման շեմը` ուշանալ, ինչը կերկարացնի հարաբերության տևողությունը։ Երկչոտ, կասկածամիտ և անվստահ տղամարդու առնանդամը կարող է լարվել կամ հեշտոց մտնելու պահին թուլանալ, ինչի հետևանքով հնարավոր է, որ սեռական հարաբերությունը անհաջող ավարտ ունենա։ Այս պարագայում շատ կարևոր է երիտասարդ կնոջ վերաբերմունքը, վարքը։ Հայտնի է, որ երբ զուգընկերուհին հանդիմանում է, ապա մեծանում են տղամարդու անվստահությունը և սեռական մերձեցման հանդեպ վախը։


Թեպետ առաջին կենակցման ժամանակ կուսաթաղանթի պատռվելը ներկայացվում է որպես դրամատիկ, ցավագին և առատ արյունահոսությամբ ուղեկցվող իրադարձություն, իրականում այդ թաղանթը բավական առաձգական է, և երբեմն ամեն ինչ ավարտվում է առանց պատռվածքների։ Եթե նույնիսկ դրանք տեղի են ունենում, ապա ուղեկցվում են ոչ ուժեղ ցավով կամ լինում են առանց ցավի։ Քանի որ կուսաթաղանթն ունի համեմատաբար աղքատ արյունամատակարարում, ուստի առատ արյունահոսության դեպքեր հազվադեպ են լինում։ Հետևաբար, ամենևին էլ կարիք չկա ամուսնական առաջին գիշերը խոշորացույցը ձեռքն առնել ու «խրտնած» վիճակով արյան կաթիլներ կամ լճեր փնտրել, քանի որ դրանք կարող են ընդհանրապես բացակայել։


Բացառիկ դեպքերում ամուր, զանգվածեղ կուսաթաղանթը կարող է խանգարել առնանդամի ներթափանցմանը։ Սա հաճախ խնդիր է դառնում այն կնոջ համար, որը համեմատաբար ուշ է սկսում սեռական կյանքով ապրել. տարիքի հետ կուսաթաղանթը, մյուս հյուսվածքների նման, իր առաձգականությունը կորցնելու հակում ունի։


Առաջին գիշերը ամուսնական զույգի համար երբեմն ճակատագրական և բախտորոշիչ է լինում։ Դժբախտաբար մինչև այսօր էլ կան ծայրահեղ պահպանողական մարդիկ, ովքեր խիստ հետևում են այս սովորույթին`առաջին գիշերվա «արդյունքին»։ Երբեմն ծնողները (հատկապես սկեսուրը) ավելի են մտահոգված և հետաքրքրված հարսնացուի` կույս լինելու հանգամանքով, քան ամուսնական զույգը։ Այս ճնշող հանգամանքը նրանց համար հաճախ ավելորդ լարվածություն է առաջացնում։ Յուրաքանչյուր աղջկա համար առաջին սեռական հարաբերությունը որոշակի լարվածության և տագնապի տեղիք է տալիս, ինչն էլ տեղեկատվության և սեռական դաստիարակության բացակայության դեպքում կրկնապատկվում է։ Այն հիմնականում պայմանավորված է կուսաթաղանթի կառուցվածքային (անատոմիական) և զուգընկերոջ վարքային առանձնահատկություններով։ Գոյություն ունեն կուսաթաղանթի 20-ից ավելի տեսակներ, որոնք տարբերվում են իրենց տեղակայմամբ, հաստությամբ և առաձգականությամբ։ Դա է պատճառը, որ աղջկա սեռական առաջին հարաբերությունը կարող է լինել առանց արյունահոսության և ցավերի։ Սովորաբար լարվածության բացակայության դեպքում կուսաթաղանթի ամբողջականության խախտումը ուղեկցվում է թույլ արտահայտված ցավով և արյունահոսությամբ։ Դա պայմանավորված է ինչպես կուսաթաղանթի տեսակով, այնպես էլ առնանդամի ձգվածության աստիճանով։ Ինչպես արդեն նշվեց, գոյություն ունեն կուսաթաղանթի տարբեր տեսակներ, օրինակ, երբ կուսաթաղանթի անցքը սովորականից մեծ է և առաձգական. նման դեպքում ոչ միայն առաջին սեռական հարաբերությունը, այլև հայելիների միջոցով գինեկոլոգիական հետազոտության ժամանակ դրա ամբողջականությունը չի խախտվում։ Այս տիպի կուսաթաղանթը պատռվում է միայն ծննդաբերության ժամանակ։ Հանդիպում են նաև կուսաթաղանթի բնածին բացակայության դեպքեր։ Ակնհայտ է, որ տեղեկատվության բացակայության հետևանքով նման դեպքերը, որպես կանոն, ծնում են կոնֆլիկտային իրավիճակներ, միջանձնային խնդիրներ, իսկ հետագայում` նաև սեռական խանգարումներ։ Այս կնճռոտ հարցը կարող է ամուսինների բաժանության պատճառ դառնալ։ Բացի այդ, թե կնոջ, թե տղամարդու հետագա սեռական կյանքի համար առաջին ամուսնական գիշերը որոշիչ նշանակություն ունի։ Պատճառը պարզ է. սեռական առաջին կենակցման ժամանակ ամուսինները չափազանց զգայուն են լինում ցանկացած կոպիտ գործողության կամ նույնիսկ անզգույշ ակնարկի հանդեպ։ Իսկ առաջին անհաջող փորձը կարող է որոշ ժամանակ կանանց սեռական ցանկության նվազման, նույնիսկ բացակայության, իսկ տղամարդկանց` սեռական թուլության պատճառ դառնալ։


Օգտակար խորհուրդներ ամուսնական առաջին գիշերվա «հերոսների» համար։


Ամուսնական առաջին գիշերվանից առաջ խուսափեք ալկոհոլ օգտագործելուց, որը խեղաթյուրում է ոչ միայն զգացողությունները, այլև ազդում է վարքային դրսևորումների վրա։ Ալկոհոլը բացասական ազդեցություն ունի պտղի զարգացման վրա, իսկ առաջին սեռական հարաբերության ժամանակ բեղմնավորումը բնավ չի բացառվում։


Կույս զուգընկերուհու հետ սեռական ակտը կարելի է սկսել միայն երկար նախերգանքից հետո։ Կուսազրկման ժամանակ գգվանքները յուրօրինակ «նարկոզ» են, և որքան արդյունավետ լինեն դրանք, այնքան «վիրահատությունը» անցավ կանցնի։ Իսկ լավագույն նարկոզը, իհարկե, կլինի օրգազմը։ Ամուսնական առաջին գիշերը կանանց զգալի մասը հեշտոցային օրգազմ չի զգում, փոխարենը ծլիկային օրգազմը զուգընկերուհու մեջ առաջին սեքսուալ փորձից հաճելի տպավորություն կթողնի։ Մի խոսքով` խրախուսելի է, երբ նրան հնարավոր ցավերից շեղելու նպատակով ավելի երկար ժամանակ է տրամադրվում սիրախաղին` ներգրավելով կնոջ առավել զգայուն էրոգեն գոտիները։
Հեշտոցի խոնավացման համար անհրաժեշտ է օգտագործել լյուբրիկանտներ (քսուքներ հեշտոցի խոնավացումը ապահովելու համար), քանի որ երբեմն տագնապի և լարվածության հետևանքով հեշտոցը բավարար կամ ընդհանրապես չի խոնավանում, և առնանդամի ներհրման պահին կարող է տհաճություն կամ ցավ առաջանալ։ Այդ առումով ցանկալի է, որ զուգընկերն էլ առնանդամին քսուք քսի՝ հեշտոցի բնական խոնավացումը լրացնելու համար։


Կուսազրկմանը ձեռնամուխ եղեք միայն այն բանից հետո, երբ զուգընկերուհու հեշտոցը կխոնավանա և կմեծանա։ Ներհրեք առնանդամը արագ, վստահ շարժումով, սակայն ոչ կտրուկ։


Կինը կարող է համոզված լինել, որ առնանդամի ներթափանցումն ավելի հեշտ կլինի, եթե ոտքերը ծնկներում ծալված լինեն, իսկ ազդրերը` լայնորեն կողմ տարված։ Եթե ոտքերը պարզած պահվեն, կուսաթաղանթի պատռվածքը կլինի կտրուկ և ցավոտ։


Ցանկալի է առնանդամը ներդնելու պահին մի թեթև լարել որովայնի մկաններն այնպես, կարծես փորձելով հեշտոցից ինչ-որ բան դուրս մղել։ Սա կբացառի հեշտոցի մկանների միաժամանակյա կծկումը և կթեթևացնի զուգընկերոջ վիճակը։ Եթե զուգընկերը սեքսուալ փորձ չունի, ապա ավելի լավ է զուգընկերուհին մի ձեռքով ուղղի առնանդամը, իսկ մյուսով բացված պահի սեռական ամոթաշուրթերը։


Զուգընկերուհու հետ պետք է առավելագույնս նուրբ լինել, գուրգուրել, հաճելի խոսքեր ասել։ Ցանկալի է լսել թեթև, մեղեդային երաժշտություն։ Այս ամենը կօգնի զուգընկերուհուն թուլանալ` մոռանալով վախի մասին։ Պետք է գործել շատ վստահ և վճռական. տատանումները և հապճեպությունը զուգընկերուհու առաջին գիշերը կվերածեն իսկական փորձության։ Իսկ դա սպառնում է նրան սեքսուալ նևրոզով։


Հետևաբար, ցանկալի է, որ ամուսինը (զուգընկերը) նախապես տեղեկացված ու, գլխավորը` ինքնավստահ լինի։


Այս բարդ թվացող, բայց խիստ պատասխանատու «առաքելությունը» կատարելուց հետո ցանկալի է գուրգուրել, համբուրել զուգընկերուհուն (հարսնացուին), նրան քնքուշ խոսքեր ասել։ Այդ պահին նրան կենսականորեն անհրաժեշտ են զուգընկերոջ ուշադրությունն ու հոգատարությունը։ Իմաստուն քայլ է նշանավոր իրադարձությունից անմիջապես հետո անկողնում տոնական ընթրիք կազմակերպելը։
Թեև ամուսնական առաջին գիշերը պետք է լինի անկրկնելի և առանձնահատուկ, այնուամենայնիվ, չպետք է մոռանալ, որ յուրաքանչյուր սեռական հարաբերություն պետք է իր բնույթով լինի առաջինը և տարբերվի նախորդից, ինչն էլ ամուսինների ներդաշնակ սեռական կյանքի գրավականն է։

Հեղինակ. Վրեժ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆ, բժիշկ-սեքսապաթոլոգ, բ.գ.թ., Մ. Հերացու անվան ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոն
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 02.2009
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Nina

20.06.2015

bjishk jan kistoz@ exel e poqr,bjishk@ da vtangavor chi hamarel,bujumic heto caver@ sharunakvum ein,eli em aycelel bjshki eli dexer e nshanakel ev nshel vor ete dexer@ aylevs chognen,apa amusnutyunic heto kistoz@ kverana u el caver chem unena.Sakayn haraberutyan jamanak ahavor cavec vorovaynis storin hatvac@,duq asum eq vor hnaravor Kistan nerccvel e,isk da lav e te vat?Ev xndirner karajana ardyoq?ete da vtangavor kistoz che,apa inchu caver arajacav haraberutyan jamanak?

NANE

20.06.2015

HARGELI BJISHK, INCHQANOV E HAVANAKAN, VOR KUSATAXANT@ CHI PATRVI ARAJIN HARABERUTYAN JAMANAK, NMAN DEPQER HACHAX EN LINUM?

Karine

19.06.2015

barev dzez hargeli bjishk..xndrum em patasxaneq im harcin:Hnaravor e kusataxant@ patrvi u aryun chga?Harberutyuneric ev vochmi angam@ aryun chem tesel..karox e kusataxant@ laynacel e ayl vochte patrvel??

Inga

19.06.2015

Axciks12 tarekan e ays amis amsi 3 in tesav dashtan 17 verjacav ev aysor noric naxanshaner en dashtani skzbin inchic ksrox e da linel

liana

18.06.2015

inshpesmecacnelkurcq

Arpi

18.06.2015

barev dzez xndrum em aseq 15 tarekan axchka hamar vtangavor e seqsov zbaxvel heshtocic?

Մեդ-Պրակտիկ

18.06.2015

Հարգելի Armine 11, ավելի կարևոր է նախորդ դաշտանի օրը, եթե Ձեր ցիկլը կանոնավոր է, մայիսի 12-ին մոտավորապես կլինի ցիկլ 17-18-րդ օրը: Հղիանալու հավանականությունը մեծ է, սակայն միանշանակ ասել դժվար է, քանի որ կախված օրգանիզմի առանձնահատկություններից ձվազատման օրերը կարող են տատանվել:

Mine555

16.06.2015

barev dez hargeli bjishk karoxeq es ev @nkers mek amisn mek zbaxvum enq anal sexsov mite da karoxe hetagayum inch vor xndirner arajacnel orinak varakner ?

Մեդ-Պրակտիկ

16.06.2015

Հարգելի Anahit, բարև Ձեզ: Ոչ, նման բան հնարավոր չէ, կուսաթաղանթը չի կարող նորից վերականգնվել:

Մեդ-Պրակտիկ

16.06.2015

Հարգելի LIANNA, բարև Ձեզ: Եթե կա դաշտանի ուշացում, կարելի է ենթադրել հղիության մասին: Բացի այդ ցավը հարաբերության ժամանակ տարբեր խնդիրների մասին կարող է զգուշացնել ` օրինակ ձվարանի կիստա, էնդոմետրիոզ և այլն: Անկախ նրանից կա հղիություն, թե ոչ, ճիշտ կլինի դիմել գինեկոլոգի, հարկ եղած դեպքում կատարել նաև ՈՒՁՀ:

Մեդ-Պրակտիկ

15.06.2015

Հարգելի Dayana, բարև Ձեզ: Ոչ բոլոր դեպքերում: 

Մեդ-Պրակտիկ

15.06.2015

Հարգելի Anna,,,, բարև Ձեզ: Ոչ նման բան հնարավոր չէ: 

Մեդ-Պրակտիկ

15.06.2015

Հարգելի Gnel, դա կոչվում է ֆիմոզ, երբ ինչ-ինչ պատճառներոց անհնարին է դառնում սեռական անդամի գլխիկի լրիվ մերկացումը: Տարբերում ենք բնածին և ձեռքբերովի ֆիմոզ: Ձեռքբերովի ֆիմոզի պատճառները տարբեր են` բորբոքային, վնասվածքային, պատճառ կարող է լինել նաև օրգանիզմում շարակցական հյուսվածքի` մասնավորապես էլաստիկ թելերի քանաի պակասը: Կան ֆիմոզի մի քանի աստիճաններ, որից կախված բուժման տակտիկան տարբեր է: Թույլ արտահայտված ֆիմոզի դեպքում հնարավոր է քսուքների և վարժությունների միջոցով խնդրին լուծում տալ: Ծանր դեպքերում հնարավոր է վիրահատական միջամտության կարիք լինի: Նույնիսկ թեթև ֆիմոզի դեպքում ինքնաբուժությամբ զբաղվել ցանկալի չէ: Հարկավոր է դիմել ուրոլոգի` նախ պատճառը պարզելու, այնուհետև համապատասխան բուժում ստանալու համար;

Lena

14.06.2015

Barev bjishk es 5 amis e amusnacac em ev der kusataxants chi patrvel inchpes hxianam? inch dzev kam dirq ogtagorcelov? xndrum em patasxaneq

Մեդ-Պրակտիկ

13.06.2015

Հարգելի Nina, բարև Ձեզ: Դուք նշում եք, որ ունեցել եք ձվարանի կիստա, հարաբերության ժամանակ աճուկային շրջանի ցավը կապված է հենց կիստայի հետ: Ցանկալի է նորից անցնել ՈՒՁՀ պարզելու համար կիստան ներծծվել է թե, ոչ: Եթե կիստայի չափերը փոքր են եղել, ավելի հավանական է, որ այն ֆունկցիոնալ կիստա է: Եթե այն ֆունկցիոնալ չէ հնարավոր է վիրահատական միջամտության կարիք լինի: 

Մեդ-Պրակտիկ

12.06.2015

Հարգելի Արսեն, բարև Ձեզ: Ոչ նման բան հնարավոր չէ:

Մեդ-Պրակտիկ

11.06.2015

Հարգելի Arpi, կոնկրետ տվյալներ չկան: Կուսաթաղանթը կարող է չպատռվել, եթե այն տեղակայված է հեշտոցամուտքից բավականին վերև: Այդ դեպքում կուսազրկում կլինի միայն ծննդաբերության ժամանակ: 

Մեդ-Պրակտիկ

11.06.2015

Հարգելի ERIKA, կարող է պարզել գինեկոլոգը, գինեկոլոգիական քննությամբ: 

Arpi

10.06.2015

Barev dzez, es 19 tarekan em u kuys, mot 2 tari e zbaxvum em dzernasharjutyamb da karox e inch vor vtang unenal ? Verjerss dzernasharjutyamb zbaxveluc heto caver em zgum porics mi qich nerqev aj koxmi hatvacum , cav@ bavakanin erkar e tevum mot mi qani jam .. Chnayac vor aydqanel sur cav che.. Inchic karoxe linel ?

Agnesa

09.06.2015

barev cez hargeli bjishk xntrumem ogneq shatem xntrum es 18 tarekanem amusnacelem 1 shabat araj amusins 19 tarekana chgitem inji vaxenumem haraberutyun unenal nra het arten 2 ora amusins tun chi ekel bayc es uzumem lselc er xorurd@ hnaravora aynpes anem vorpezi cav chzgam ??amajumem mamais het xosem ayd harcov ogneq shatem xndrum

Մեդ-Պրակտիկ

08.06.2015

Հարգելի ANUL, բարև Ձեզ: Եթե հարաբերությունը չպաշտպանված է, մեծ է հավանականությունը որևէ սեռակավարակով վարակվելու: Ինֆեկցիայի ներթափանցման դեպքում ՈւՁՀ-ն ոչ ինֆորմատիվ է: Եթե կա ինֆեկցիայի ներթափանցում դա առաջին հերթին կլինիկորեն կարտահայտվի: 

Armine11

08.06.2015

barev dzez xndrum em ogneq... Es amusnacac em serakan enq unecel mayisi 12 in ev qich kanaqutyamb serm@ tapvel e heshtocs ev amsi 21 in dashtan em unecel amsi 28 in prcel em hnaravor e hxianam ? Shat em xndrum vorqan hnaravor e shut ogneq

LIANNA

06.06.2015

hargeli bjishk barev dzez....haraberutyunic heto poris nerqevi hatvacum cav kar u arden 10 or u aveli et cave ka haraberutyunic heto aveli e zgacvum.... vaxenum em gnam exo-i mtacelov hnaravor e hxiutyan nshan e.... Ogneq xndrum em...

anahit

06.06.2015

hargeli bjishk ete axjik!@ kusutyunic zrkvele 10 tarekanum hnaravore tariner heto verkangni aysinkn noric darna kuys

Nina

05.06.2015

hargeli bjishk ogneq xndrum em..Serakan haraberutyan jamank cav hamarya chuneyi,bayc mi angam ahavor cavec koxqeris [email protected]@ shat ujex er,,inchic karox e da linel?nshem vor unecel em poqr kistoz,bujvel em sakayn chgitem ancel e te voch!!hnaravor e cav@ dranic lini?u hnaravor e nayev lini nranic,vor dashtanayin ciklis orern er?

Gnel

05.06.2015

inch patcharov e,vor arnandami vrayi kashin het chi gnum, porcelu depqum cav e patcharum?

anna,,,,,,

05.06.2015

barev dzez bjshkuhi jan xndrum em aseq hnaravore dashtani jamanak votqeri amur sexmumov kusataxant@ vnasvi

Dayana

05.06.2015

Barev dzez bjishk mi harc uxxem dzez txamardik serakan haraberutyan jamanak kusataxantin dipchelis zgum en kam patrelis?

Մեդ-Պրակտիկ

03.06.2015

Հարգելի ANI ADUNC, շատ լավ է, որ պոլիկիստոզ այլևս չկա, սակայն հարկավոր է բացառել նաև ձվարանների բորբոքումը: Ինչ վերաբերում է ցավերին` դաշտանից առաջ և դաշտանի ընթացքում դրանք կարող են պայմանավորված են բորբոքային միջնորդների` պրոստագլանդինների արտադրության ակտիվացման հետ: Այդ պատճառով կարող եք դաշտանի ենթադրվող օրվանից 5 օր առաջվանից օգտագործել դիկլոֆենակի ուղիղաղիքյաին մոմեր (եթե չունեք ալերգիա նշված դեղից). երեկոյան քնելուց առաջ: Մի քանի ցիկլից հետո ցավեր այլևս չեն լինի, եթե իհարկե այլ խնդիր չկա, որը կարող էր ցավերի պատճառ լինել:

Արսեն

03.06.2015

Բարև ձեզ խբդրեւմ եմ պատասխանեք եթե աղջիկը կույս է անալ սեքսի ժամանակ մի քանի կաթիլ սերմնահեղուկ թափվի հետանցքի մեջ հնարավոր է հղիանալ

Կարդացեք նաև

Դեմենցիան առօրեական խնդիր է
Դեմենցիան առօրեական խնդիր է

Դեմենցիան հիշողությունն ու վարքը խաթարող 100-ից ավելի ուղեղային հիվանդություններ, խանգարումներ ու վիճակներ պատկերող հավաքական տերմին է։ Այս համախտանիշը կրող դեպքերի 50-60%-ը բաժին է ընկնում...

Նյարդաբանություն
Ընդհանուր սոմատիկ հիվանդությունների թվում արձանագրվող աֆեկտիվ խանգարումներն առաջնային օղակում

Ժամանակակից դարաշրջանը W. H. Auden-ը անվանել է «տագնապի դար»։ Հասարակության զարգացման ներկա փուլում ընդհանուր բժշկական խնդիրների շարքում հատուկ նշանակություն է ստանում աֆեկտիվ ոլորտի` հատկապես դեպրեսիվ բնույթի և տագնապային...

Հոգեկան և վարքի խանգարումներ
Օստեոպորոզ. Ախտորոշումը և բուժումը
Օստեոպորոզ. Ախտորոշումը և բուժումը

Օստեոպորոզը մարդու կմախքի ամենատարածված մետաբոլիկ հիվանդություններից մեկն է, որի հաճախականությունն աճում է տարիքին զուգընթաց։ Մարդու կյանքի տևողության երկարացումը, հատկապես զարգացած երկրներում և հատկապես կանանց շրջանում, դրա հետ կապված...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Ռեգեներացիայի բժշկակենսաբանական որոշ հարցերի մասին

Բնության մեջ յուրաքանչյուր օրգանիզմ այս կամ այն չափով օժտված է մահացած կամ վնասված մասերը վերականգնելու (ռեգեներացիա) ունակությամբ։ Դա օրգանիզմի պաշտպանական-հարմարվողական հատկություններից մեկն է, որի միջոցով պահպանվում է նրա...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Ժողովրդական բժշկություն` անցյալն ապագայում
Ժողովրդական բժշկություն` անցյալն ապագայում

Դարեր շարունակ ժողովրդական բժշկությունն իր արդյունավետությունն ապացուցել է վարակական և ոչ վարակական հիվանդությունների կանխարգելման, խրոնիկական և գաղտնի ընթացող, ինչպես նաև հոգեկան հիվանդությունների դեմ պայքարում...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ Պատմության էջերից
Ստենոկարդիա
Ստենոկարդիա

Ստենոկարդիան (կրծքային հեղձուկ) սիրտը սնող անոթների նեղանալու պատճառով առաջացող ցավային նոպաների համախտանիշ է։ Ցավերն առավել բնորոշ են կրծքավանդակի հետին` վերին կամ միջին հատվածում կամ...

Սրտանոթաբանություն
Օնիխոմիկոզներ
Օնիխոմիկոզներ

Օնիխոմիկոզները եղունգների սնկային հիվանդություններ են, որոնք քաղաքակրթության հետևանքներից են. այսօր շատ-շատերի կյանքի անբաժանելի մասն են դարձել ջրավազանները, սպորտդահլիճները, սաունաները, հյուրանոցների լոգարաններն ու հասարակական...

Մաշկաբանություն
Շաքարային դիաբետի հեռավոր բարդությունները. սեռական թուլություն
Շաքարային դիաբետի հեռավոր բարդությունները. սեռական թուլություն

Սեռական թուլությունը, սեռական անկարողությունը կամ իմպոտենցիան սեռական հարաբերություն ունենալու լրիվ կամ մասնակի անկարողությունն է։ Դիաբետով հիվանդ տղամարդկանց շրջանում սեռական թուլությունը հանդիպում է ավելի հաճախ, քան` դիաբետ...

Ներզատաբանություն
Հիգիենի՞կ են, արդյոք, կոշիկները
Հիգիենի՞կ են, արդյոք, կոշիկները

Կոշկեղենի ժամանակակից արտադրության մեջ օգտագործվող նյութերի 70%-ը պոլիմերային նյութեր՝ կաուչուկներ, լատեքսներ, պլաստմասսաներ, ինչպես նաև սինթետիկ խեժեր ու մանրաթելեր, կապակցող նյութեր, լուծիչներ, ներկանյութեր, զանազան...

Առողջ ապրելակերպի հիմունքները Օգտակար խորհուրդներ Առողջ և գեղեցիկ Ես Անձնական խնամք
Անգինա
Անգինա

Ըմպանի ավշային օղակի բորբոքային հիվանդություններն առաջատար տեղ են գրավում քիթ-կոկորդ-ականջի բոլոր հիվանդությունների մեջ և մինչև այսօր արդիական խնդիր են բժիշկների ու գիտնականների համար։ Դա պայմանավորված է տվյալ ախտահարման...

Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ
Ինչ է աուտիզմը
Ինչ է աուտիզմը

Աուտիզմը հաղորդակցման, հարմարվողական վարքագծի և խոսքի զարգացման ծանր խանգարում է, որն արտահայտվում է մինչև 3 տարեկան հասակը...

Հոգեկան և վարքի խանգարումներ
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
Հղիությունը և նախապատրաստվելը դրան

Մինչև բեղմնավորումը
Եթե ձեր ամուսինը և դուք որոշել եք երեխա ունենալ‚ ապա պետք է քննադատաբար և գիտակցաբար գնահատեք ձեր ապրելակերպը‚ ինչպես նաև ընդհանուր առողջական վիճակը...

Հղիություն, ծննդաբերություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Երեխայի կյանքի ամենավճռական փուլը. Էդիպյան շրջան (3-6 տարեկան)
Երեխայի կյանքի ամենավճռական փուլը. Էդիպյան շրջան (3-6 տարեկան)

Հոգեբանության բոլոր ուղղություններն էլ կարևորում են մարդու կյանքի 3-6 տարեկանի շրջանը։ Սակայն այն առանձնապես մեծ ուշադրության է արժանացել հոգեվերլուծության ներկայացուցիչների կողմից...

Երեխայի դաստիարակությունը և հոգեկան առողջությունը
Սեղանի թենիսի գնդակը փրկել է երկու տարեկան աղջնակի կյանքը
Սեղանի թենիսի գնդակը փրկել է երկու տարեկան աղջնակի կյանքը

Ավստրալացի վիրաբույժը 2 տարեկան աղջնակի լյարդի փոխպատվաստման բարդ վիրահատություն կատարելիս օգտագործել է սեղանի թենիսի գնդակ։ Վիրահատությունը բարեհաջող է ավարտվել և փրկվել է երեխայի կյանքը...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ